ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Փոխըմբռնման հուշագիր Ակադեմիայի և «Հանրային կառավարման զարգացման, ռազմավարական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի միջև

21.03.2023

Մարտի 21-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Հանրային կառավարման զարգացման, ռազմավարական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Զալինյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։


Ռեկտորը ողջունեց հուշագիր ստորագրելու և դրա շրջանակում համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը, որը կարճ ժամանակամիջոցում իրականություն դարձավ։ Ռեկտորի խոսքով՝ նախապես քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Հավատացած եմ՝ այս համագործակցության դրական արդյունքները չեն ուշանա»,-նշեց Սերգեյ Առաքելյանը։ 


Աշոտ Զալինյանն իր խոսքում ներկայացրեց Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով հատկապես նրանք, որոնց շրջանակում հնարավոր է առաջիկա համագործակցությունը ՀԿ-ի և Ակադեմիայի  միջև։ 


Փոխըմբռնման այս հուշագրով նախատեսվում է իրականացնել կրթական բնույթի ծրագրեր, հետազոտություններ, կազմակերպել քննարկումներ, աշխատաժողովներ, սեմինարներ և այլն։ 
 

Տեսանյութ  - https://youtu.be/PlYMOiu39TY