«Քաղաքացիական գործերով վարույթի ընթացիկ հարցերը» թեմայով կլոր սեղան-քննարկում դատավորների համար
07.03.2023
Մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Քաղաքացիական գործերով վարույթի ընթացիկ հարցերը» թեմայով: Այն կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպական միության հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում:
Մասնակցում էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ: Քննարկումը վարում էր Ծրագրի դատաիրավական բարեփոխումների գծով փորձագետ Վահագն Գրիգորյանը: