ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռ. Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի ներկայացուցիչների այցը Ակադեմիա

06.03.2023

Մարտի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովային և գրասենյակի փորձագետ, «Արդարադատության մատչելիություն» ծրագրի թիմի ղեկավար Ջոշ Աունսթեդին:


Ռեկտորը ողջունեց գործընկերներին՝ նշելով, որ նման հանդիպումներն ու քննարկումները նպաստում են համագործակցության զարգացմանը, նախանշված քայլերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց նոր մշակվող դասընթացը, որը վերաբերում է մինչդատական վարույթում մարդու իրավունքների պաշտպանությանը: Զուգահեռաբար մշակվում է նաև համապատասխան ուղեցույց:

 

Նախատեսվում է առաջիկայում կազմակերպել նաև աշխատաժողով, որին կմասնակցեն դատավորներ, դատախազներ, քննիչներ, ովքեր կարող են հետագայում դասավանդել այս դասընթացը: 


Դասընթացի փորձնական անցկացման հաջողության դեպքում նախատեսվում է այն ընդգրկել ուսուցման պարտադիր առարկայացանկում: