ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ապագա իրավաբանների այցը Արդարադատության ակադեմիա

03.03.2023

Մարտի 3-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Վաղուց արդեն ավանդույթ է՝ ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Ակադեմիա նման այցեր կազմակերպելը: 


Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց համալսարանականներին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումնառությանը, քննաշրջանի կազմակերպմանը և այլն: Ուսանողներից ոմանք նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:


Հանդիպման ավարտին ռեկտորը հորդորեց ուսանողներին լավ սովորել, ճիշտ կողմնորոշվել աշխատանքի ընտրության հարցում, որպեսզի հետագայում սիրով աշխատեն և չհիասթափվեն բարդություններից:


Ուսանողները նաև տեսաֆիլմ դիտեցին Ակադեմիայի գործունեության վերաբերյալ և այցի ավարտին ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան տեխնիկապես վերազինված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, լսարաններում, մարզասրահում: