Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
03.03.2023
Մարտի 3-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների (վարչական մասնագիտացմամբ) ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 14 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը տևելու է 8 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: