ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչների հետ

23.02.2023

Փետրվարի 23-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչները՝ դատական և իրավական բարեփոխումների միջազգային փորձագետ Աուլոնա Հազբիուն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման փորձագետ Ալեն Մկրտչյանը: 


Հանդիպման ընթացքում քննարկվեցին օրերս անցկացված աշխատաժողովի արդյունքները, որի շրջանակում մշակվել է Արդարադատության ակադեմիայի ռազմավարական զարգացման ծրագրի նախնական տարբերակը: 


Ծրագրի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Ակադեմիայում, եղան տեխնիկապես վերազինված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, լսարաններում, ինչպես նաև մարզասրահում: