ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա աշխատաժողով՝ Ակադեմիայի ռազմավարական զարգացման ծրագրի մշակման նպատակով

20.02.2023

Արդարադատության ակադեմիան և Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի հետ համատեղ փետրվարի 17-ից 18-ը Ծաղկաձորում անցկացրեց աշխատաժողով: Մասնակցում էին Ակադեմիայի ռեկտորը, պրոռեկտորը, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:


Աշխատաժողովի նպատակն էր մշակել Արդարադատության ակադեմիայի ռազմավարական զարգացման ծրագիրը՝ այդ կերպ փորձելով կառավարել ռիսկերը, ինչը կենսական նշանակություն ունի կառույցի առաքելությունն իրականացնելու և կատարողականը բարելավելու համար:


Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր խոսքում կարևորեց միջազգային այս համագործակցությունը. համատեղ աշխատանքի արդյունքում արդեն ութ միջոցառում է իրականացվել: «Ուզում եմ հատուկ ընդգծել այս աշխատաժողովը, քանի որ այն մեր կառույցի զարգացմանն է ուղղված: Ի վերջո, ցանկացած կառույցի զարգացում ենթադրում է աշխատանքի պատշաճ պլանավորում, և նման բովանդակությամբ միջոցառումները չափազանց կարևոր են»,-նշեց ռեկտորը:


«Լավագույն գործող կառույցն եք արդարադատության համակարգում, որը կարողանում է ճիշտ պլանավորել և կազմակերպել իր աշխատանքները: Ուրախ ենք ձեզ հետ համագործակցության համար: Կարծում ենք՝ կարող ենք ձեզ օգնել ռազմավարական ծրագրի մշակման հարցում՝ տրամադրելով համապատասխան  մեթոդոլոգիա, տեխնիկական գործիքներ»,-նշեց Ծրագրի թիմի ղեկավար, պետական ֆինանսների կառավարման փորձագետ Թոմաս Թոմսենը:


Աշխատաժողովը վարում էին Թ. Թոմսենը, դատական և իրավական բարեփոխումների միջազգային փորձագետ Աուլոնա Հազբիուն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման փորձագետ Ալեն Մկրտչյանը, մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ Անի Հարությունյանը: