«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» հանդեսը` ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԲՈԿ-ի կողմից 2023 թվականի ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» եռալեզու հանդեսը (հիմնադիր և հրատարակիչ՝ Արդարադատության ակադեմիա), ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պարտականությունները կատարողի 2023 թվականի փետրվարի 15-ի համապատասխան հրամանով, ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:
Հանդեսը, որը հրատարակվում է Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ, լույս է տեսնում 2019 թվականից՝ տարին երկու անգամ: Հանդեսում տեղ են գտնում ինչպես հայ հեղինակների, անպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները:
Հանդեսի բոլոր համարները հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով https://aoj.am/bulletin: