ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինար՝ Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի համար

27.05.2022

Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Վերապատրաստման ծրագրի գնահատում» թեմայով սեմինար Ակադեմիայի աշխատակիցների համար: Սեմինարը վարում էր միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին:

 

Սեմինարի ընթացքում անցկացվեցին խմբային աշխատանքներ, որոնց շրջանակում մասնակիցները ներկայացրին և վերլուծեցին ուսուցման ծրագրերի գնահատման առանձնահատկություններն ու մեթոդները:

 

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում: Սեմինարները նախատեսված են Ակադեմիայի ունկնդիրների, դասընթացավարների և աշխատակազմի համար: