Հանդիպում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի գործընկերների հետ
Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովային և Արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Աունսթեդին:
Ռեկտորը ողջունեց հյուրերի՝ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը՝ երկու կառույցների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում, ինչպես նաև ներկայացրեց միջազգային տարբեր կառույցների հետ այս պահին իրականացվող համատեղ ծրագրերը, առանձին թեմաների շրջանակում մշակվող դասընթացները:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին առնչվող, որոնց վերաբերյալ դասընթացներ են մշակվելու, դասընթացավարների վերապատրաստումներ են անցկացվելու և այլն:
Կողմերը պայմանավորվեցին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար անցկացնել կարիքների գնահատում, որի հիման վրա կիրականացվեն նախանշված ծրագրերը: