ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինար՝ նվիրված արդարադատության համակարգում էթիկայի և բարեվարքության հարցերին

20.05.2022

Մայիսի 20-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Էթիկայի և բարեվարքության հարցերը արդարադատության համակարգում. Լատվիայի և միջազգային լավագույն փորձը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարն անցկացնում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա): Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատախազի թեկնածուները: Նախորդ շաբաթ վերոնշյալ թեմայով սեմինարին մասնակցում էին դատավորների թեկնածուների հավակնորդները:

 

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու պրակտիկ օրինակների վերաբերյալ իրենց դիրքորոշումները և քննարկել դրանք փորձագետի հետ: