Մեկնարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը
16.05.2022
Մայիսի 16-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 3 ունկնդիր:
Ուսուցումն անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված և Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 122 ակադեմիական ժամ է՝ ներառյալ փորձաշրջանը: