Երկօրյա սեմինար՝ «Արդյունավետ հաղորդակցություն արդարադատության ոլորտում» թեմայով
16.05.2022
Մայիսի 15-ից 16-ը Դիլիջանում անցկացվեց «Արդյունավետ հաղորդակցություն արդարադատության ոլորտում» թեմային նվիրված երկօրյա սեմինար: Այն իրականացվեց Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցությամբ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը և IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը:
Սեմինարը վարում էր հաղորդակցության և մեդիա փորձագետ Սաշա Օլիվեր Ղուխը:
Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուները: