ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին

13.05.2022

Մայիսի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

 

Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:
Դատավորների թեկնածուների խմբում ընդգրկված է 10 ունկնդիր, իսկ դատախազների թեկնածուների խմբում՝ 3: