Սեմինար՝ նվիրված արդարադատության համակարգում էթիկայի և բարեվարքության հարցերին
13.05.2022
Մայիսի 13-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Էթիկայի և բարեվարքության հարցերը արդարադատության համակարգում. Լատվիայի և միջազգային լավագույն փորձը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարն անցկացնում էր հակակոռուպցիոն և էթիկայի հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն (Լատվիա): Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորների թեկնածուների հավակնորդները: