Մեկնարկեց 2022 թ. քննիչի թեկնածուների առաջին խմբի մասնագիտական պատրաստումը
10.05.2022
Մայիսի 10-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը սկսվեց «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» դասընթացով:
Մասնագիտական պատրաստման ընդհանուր տևողությունը 134 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 20-ին: