ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինար՝ «Բարեվարքությունը դատական գործերի և դատարանների կառավարման գործում» թեմայով

08.04.2022

Ապրիլի 8-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Բարեվարքությունը դատական գործերի և դատարանների կառավարման գործում» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարն անցկացնում էր Լատվիայի Վերաքննիչ դատարանի դատավոր Սվետլանա Բելյաևան: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, դատարանների նախագահներ: