Սեմինարների շարք՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առանցքային հարցերին
07.04.2022
Մարտի 17-ից ապրիլի 7-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինարների շարք՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առանցքային հարցերին: Այն իրականություն դարձավ Ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) համագործակցության արդյունքում՝ ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։
Սեմինարները, որոնք նախատեսված էին դատավորների համար, վարում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանը և Դավիթ Մելքոնյանը: