Երկօրյա սեմինար՝ նվիրված առաջնորդությանը և կառավարմանը
Ապրիլի 2-ից 3-ը Ծաղկաձորում անցակացվեց սեմինար՝ նվիրված առաջնորդությանը և կառավարմանը։ Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, դատարանների նախագահներ։
Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Երկօրյա սեմինարը վարում էին Լատվիայի վերաքննիչ դատարանի դատավոր, ծրագրի միջազգային փորձագետ Սվետլանա Բելյաևան և դատական համակարգում հաղորդակցության և առաջնորդության գծով միջազգային փորձագետ Իրմա Օկրոպիրիձեն:
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին դատարանների արդյունավետ կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև գործնական վարժությունների միջոցով փորձեցին զարգացնել առաջնորդության և կառավարման հմտություններ, դիտարկեցին առաջնորդի և կառավարչի գործունեության յուրահատկությունները։