Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին
01.04.2022
Ապրիլի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով 21 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է ապրիլի 4-ին:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված ուսուցման ծրագիրը, ըստ որի անցկացվելու է ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: