Սեմինար՝ նվիրված հուզական բանականությանը
01.04.2022
Ապրիլի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված հուզական բանականությանը: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը, որին մասնակցում էին դատավորներ և դատախազներ, վարում էր դատական համակարգում հաղորդակցության և առաջնորդության գծով միջազգային փորձագետ Իրմա Օկրոպիրիձեն: