ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիսավոր միջոցառում Ակադեմիայում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ

29.03.2022

Մարտի 28-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Դեսպանը, ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ, այցելեց Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ, ծանոթացավ դեսպանության ֆինանսավորմամբ նորոգված և տեխնիկապես հագեցած լսարանի պայմաններին: Այնուհետև դեսպանի մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին ավարտական վկայականներ ստացան այն դատավորները, դատախազներն ու քննիչները, որոնք հաջողությամբ ավարտել են դասընթացավարների վերապատրաստումը: Այն անցկացվել է Ակադեմիայի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի և Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ «Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակում Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Արևելք-արևմուտք կառավարման ինստիտուտի ղեկավարը, գործընկերներ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետից, ուրիշներ:

 

Ռեկտորն իր խոսքում մեծապես կարևորեց դեսպանատան հետ համագործակցությունը և արձանագրված դրական արդյունքները, որոնք հետագայի համար ևս լավ հիմք են: Նաև շնորհակալություն հայտնեց փոխադարձ վստահելիության ու պատրաստակամության մթնոլորտում իրականացվող փոխգործակցության համար:

 

Դեսպանը շնորհավորեց դասընթացավարներին վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, նշելով, որ համատեղ մշակված թեմաներն ու դասընթացները չափազանց կարևոր են, քանի որ վերաբերում են մարդու իրավունքերի պաշտպանությանը և կոռուպցիայի դեմ պայքարին:

 

Ներկաները երախտագիտություն հայտնեցին արդյունավետ համագործակցության համար: