Սեմինար՝ դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեկնաբանություն» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմնարը վարում էին փորձագետներ Իգոր Տակկանին (Արդարադատության եվրոպական դատարանի իրավաբան), Գոհար Հակոբյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու):
Դատախազները, ընտրված թեմայի շրջանակներում, հնարավորություն ունեցան ծանոթանալու եվրոպական չափանիշներին և նախադեպային իրավունքին, վերլուծեցին ՀՀ համապատասխան օրենսդրությունը: Անցկացվեց պրակտիկ վարժություն դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի վերաբերյալ: