Ռեկտորը մասնակցել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի առցանց խորհրդակցությանը
20.10.2021
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ առցանց խորհրդակցություն՝ «Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանն ուղղված դատական կարողությունների ամրապնդում» տարածաշրջանային տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի կողմից:
Խորհրդակցությանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից և ուրիշներ: