Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների առաջին քննաշրջանը
20.10.2021
Հոկտեմբերի 20-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022 թթ ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Քննությունն անցկացվում է թեստային եղանակով:
Խմբում ընդգրկված է 12 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան գիտնական:
Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի սեպտեմբերի 16-ից 2022 թվականի ապրիլի 16-ը)՝ ներառյալ փորձաշրջանը: