ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այցը Արդարադատության ակադեմիա

19.10.2021

Հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև դատաիրավական ոլորտը համակարգող փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու մասնագիտական պատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Ակադեմիա-Նախարարություն համագործակցության խորացման ուղղություններին։

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ակադեմիայում, ծանոթացել շենքային պայմաններին: