ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Առցանց քննարկում՝ Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում

15.10.2021

Հոկտեմբերի 15-ին առցանց եղանակով անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Արդարադատության մատչելիությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համատեքստում. արդարադության մատչելիությունը անգործունակ ճանաչված անձանց համար և ազգային դատարանների որոշումների չկատարումը կամ ուշ կատարումը» թեմայով:

 

Քննարկումն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում:

 

Քննարկմանը մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնից: Մասնակցում էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը, Ներկայացուցիչներ ՀՀ վճռաբեկ դատարանից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ արդարադատության նախարարությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

 

Քննարկումը վարում էր Եվրոպայի խորհրդի միջազգային խորհրդատու Մարեկ Նովիցկին: