Դիպլոմներ քննիչի թեկնածուներին
Հոկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2021 թվականի 2-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և շեշտեց, որ թեկնածուներն ընտրել են բարդ և պատասխանատու ուղի, իսկ քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է: «Այն հմտություններն ու կարողությունները, որոնք փորձել ենք տալ ձեզ Ակադեմիայի դասընթացավարների միջոցով, բավարար հիմք են, որպեսզի պատշաճ կերպով սկսեք իրականացնել ձեր մասնագիտական գործունեությունը»,-նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
«Ցանկանում եմ, որ բոլորս մեր ծառայության մեջ լինենք ուժեղ, երբեք չմոռանանք սկզբունքայնության մասին և լինենք արդարադատության ջատագով»,- իր ելույթում նշեց շրջանավարտ Ելենա Գրիգորյանը:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 28 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել մայիսի 31-ից հոկտեմբերի 5-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով: