Քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին
11.10.2021
Հոկտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում այս պահին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց: Ավարտվում է մասնագիտական պատրաստման առաջին հատվածը, և ավանդույթի համաձայն՝ քննաշրջանին ընդառաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Ունկնդիրների այս խմբի քննությունը նախանշված է հոկտեմբերի 20-ին, այն կանցկացվի թեստային եղանակով: