Դասընթացավարների վերապատրաստում ՀՀ քրեական նոր օրենսդրության վերաբերյալ
Հոկտեմբերի 8-ից 10-ը Աղվերանում Արդարադատության ակադեմիայի, Փաստաբանական դպրոցի, Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 16 դասընթացավարներ մասնակցեցին վերապատրաստման` նվիրված Քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին: Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո սա դասընթացավարների առաջին վերապատրաստումն էր` նվիրված այս թեմային:
Մասնակիցներին ողջունեցին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը և Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Աշոտ Հայրապետյանը: Դասընթացն անցկացվեց Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի նախկին ղեկավար Հրայր Ղուկասյանի և խմբի անդամ Դավիթ Մելքոնյանի կողմից, ԵԽ միջազգային փորձագետ Ջերեմի ՄաքԲրայդի մասնակցությամբ, ով 2017 և 2019 թթ. մասնակցել է օրենսգրքի նախագծի փորձաքննությանը:
Վերապատրաստումը կազմակերպվել էր «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։