ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Համագործակցության հուշագիր` Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև

22.09.2021

Սեպտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը՝ միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում էին միջազգային կապերի բաժնի իրավախորհրդատու և ծրագրերի համակարգող Լյուդվիգ Բեքինգը, Գոթեբորգի շրջանային դատարանի ավագ դատավոր Մարիթ Բերգենդահլը, Նաքայի շրջանային դատարանի ավագ դատավոր Էլիզաբեթ Վաս Լոֆսթեդթը, ուսուցման գծով փորձագետներ Ռոբերտ Սանդելը և Էրիկ Հավելիուսը:

 

Այցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը և Յոնաս Հոգսթրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիրը:
Ակադեմիայի ռեկտորը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի գործընկերներին Ակադեմիայի համագործակցության առաջարկն ընդունելու համար և շեշտեց, որ մինչ պատվիրակության այցը, երկու կառույցների ներկայացուցիչները երկարատև առցանց քննարկումներ են ունեցել, որի արդյունքում համատեղ մշակել են ծրագիր: «Հուշագրի կնքումը ոչ միայն դարձավ մեր համագործակցության իրավական հիմքը, այլ արդեն իսկ ձևավորված գործընկերության զարգացման կարևորագույն նախադրյալ: Վստահ եմ՝ համագործակցությունը մոտ ժամանակներս իր դրական արդյունքները կտա»,-նշեց ռեկտորը:

 

Յոնաս Հոգսթրոմն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և համատեղ իրականացված ծրագրերը կնպաստեն Հայաստանում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

 

Պատվիրակության այցի օրակարգը բավական հագեցած է. նպատակն է ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, ուրվագծել համագործակցության հեռանկարները, ծանոթանալ Հայաստանի դատական համակարգին, հանդիպել դատական համակարգի ներկայացուցիչներին: Պատվիրակությունը Հայաստանում է մինչև սեպտեմբերի 28-ը: