Մեկնարկեց դատախազների վերապատրաստումը
13.09.2021
Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազների վերապատրաստումը: Վերապատրաստումն անցկացվում է Ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի հիման վրա: Ծրագիրը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում:
Օրենքով սահմանված կարգով՝ վերապատրաստումն իրականացվում է երկու փուլով` յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ: Ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատախազի համար կազմում է 80 ակադեմիական ժամ։