Մեկնարկել է դատավորների վերապատրաստումը՝ հատուկ մասնագիտական առարկաներով
13.09.2021
Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների վերապատրաստումը, որն իրականացվում է հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա՝ 40 ակադեմիական ժամ տևողությամբ: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի համար կազմում է տարեկան 80 ակադեմիական ժամ:
Վերապատրաստումն անցկացվում է ուսուցման ծրագրի համաձայն՝ ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովման նպատակով:
Հատուկ մասնագիտական առարկաներով առկա ուսուցման ձևով վերապատրաստման ժամանակացույց է սահմանված 2021 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները: