ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեկնարկեց Ակադեմիայի և IRZ-ի հետ համատեղ անցկացվող վերապատրաստումների շարքը

03.09.2021

Սեպտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Առաջին սեմինարը նվիրված էր «ՀՀ քրեական նոր օրենսգրքի կիրառման հիմնախնդիրները» թեմային:

 

Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորները: Վերապատրաստումը վարում էր ազգային փորձագետ, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը: 

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց IRZ-ի գործընկերներին, մասնակիցներին և կարևորեց ծրագրի իրականացումը: «Այս միջոցառմամբ սկսում ենք շատ կարևոր քննարկումների շարք, որը նվիրելու ենք ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի հիմնական ինստիտուտների առանձնահատկությունների քննարկմանը, քանի որ 2022թ. հուլիսի 1-ից դրանք ուժի մեջ են մտնելու»,-նշեց ռեկտորը և վստահություն հայտնեց, որ քննարկումներն արդյունավետ կլինեն:

 

IRZ-ի այս ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում արդարադատության որակը և կատարելագործել արդարադատության համակարգը: