ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին

14.05.2021

Մայիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ 6 ունկնդիր, նրանցից մեկը Արցախի Հանրապետությունից է:

 

Ռեկտորը ողջունեց և շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ 7 ամիս անց նրանք հաջողությամբ կավարտեն ուսումնառությունը և կհամալրեն մեր երկրի դատական համակարգը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայում անցկացվող ուսումնական գործընթացը, համապատասխան ուսուցման ծրագիրը, դասընթացները, քննությունների կազմակերպման և անցկացման կարգը: Ռեկտորը նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին և բարի երթ մաղթեց նրանց:

 

Ունկնդիրների այս խմբի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 17-ին: 7 ամիս տևող մասնագիտական պատրաստումը ներառում է նաև 3 ամիս և 2 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդրի համար 1026 ակադեմիական ժամ է: