ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցը Արդարադատության ակադեմիա

06.05.2021

Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

 

Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Արդարադատության ակադեմիայում ձևավորվել է դեռևս 2016 թվականին. պարբերաբար ուսանողներ են այցելում Ակադեմիա, հանդիպում ռեկտորին, հետաքրքրվում Ակադեմիայի գործունեությամբ: Այս անգամ ևս ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սիրով ընդունել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և հյուրընկալել ապագա իրավաբաններին: Ռեկտորը ուսանողներին ողջունեց և ներկայացրեց Ակադեմիայի հիմնական գործառույթները, գործունեությունը կարգավորող օրենքը, առանձնահատկությունները, Ակադեմիայի գործունեությանն առնչվող այլ մանրամասներ: Ուսանողներին ցուցադրվեց նաև Ակադեմիայի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին՝ սկսած ընդունելությունից մինչև ուսումնական գործընթաց, մասնագիտական պատրաստման տևողություն, դասավանդման մեթոդներ և այլն: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրվելու համար՝ միաժամանակ հույս հայտնեց, որ նրանց շարքերում են մեր երկրի ապագա դատավորները, դատախազները, քննիչները:

 

Ուսանողներն Ակադեմիայում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ շենքային պայմաններին, շրջել լսարաններում, լինել դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասրահում, հյուրանոցում: Ուսանողները չափազանց տպավորված էին: