ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է «Ատելության խոսքի դեմ պայքար» HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպմանը

27.04.2021

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքար»-ի թեմայով HELP առցանց դասընթացի մեկնարկային հանդիպումը: Դասընթացն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Արդարադատության ակադեմիայի համագործակցությամբ։

 

Մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ԵԽ հակախտրականության բաժնի ներկայացուցիչ Մառա Գեորգեսկուն, HELP ծրագրի ներկայացուցիչ Աննա Մեդարսկա-Լազովան, դատավորներ և դատախազներ:

 

Պրոռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին արդյունավետ համագործակցության համար: Նրա խոսքով՝ նման ծրագրերն ու դասընթացները չափազանց կարևոր նշանակություն ունեն իրավական ոլորտի մասնագետների համար:

 

Հանդիպմանը ներկայացվեցին նոր մշակված դասընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև դասընթացավարները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին: