ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի այցը Արդարադատության ակադեմիա
Փետրվարի 2-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը, ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԵԽ-ի և ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը չափազանց խորն է, բազմաբովանդակ և արդյունավետ, ինչի վկայությունը համատեղ արձանագրած դրական արդյունքներն են: Այդ առումով ռեկտորը մատնանշեց արդեն իսկ իրականացված, այս պահին իրականացվող ու առաջիկայում նախանշված մի շարք ծրագրեր:
Մաքսիմ Լոնգանգը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշեց համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետության մասին: Կողմերը քննարկեցին առաջիկա անելիքները «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, HELP հեռավար հարթակի և այլ առումներով:
Մաքսիմ Լոնգանգն Ակադեմիայում էր առաջին անգամ, ուստի նրա համար հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ շենքային պայմաններին, լինել լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում: