Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ղեկավար կոմիտեի նիստին
29.01.2021
Հունվարի 27-ին առցանց եղանակով անցկացվեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար կոմիտեի նիստը՝ «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» խորագրի ներքո: Մասնակցում էին գործընկեր կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ փաստաբանների պալատից և այլն:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործունեության հաշվետվությունը, գործընկերների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվել են առաջիկա անելիքները: