ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«HELP-ը կենսաէթիկայի ոլորտում». առցանց վերապատրաստում վերապատրաստողների համար

18.01.2021

Հունվարի 18-ին մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը:

 

Մասնակիցներին Արդարադատության ակադեմիայի անունից ողջունեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ով նաև HELP-ի ազգային համակարգողն է: Ա. Մանասյանը նշեց, որ հիշյալ ծրագրի իրականացումը մեկնարկել է համավարակի և պատերազմի չափազանց բարդ պայմաններում և այսօր արդեն իրականացվում է վերապատրաստողների վերպատրաստումը: Պրոռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին և ԵԽ-ին համատեղ արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: «Ոլորտը չափազանց կարևոր է և կարիք ունի լուրջ ուսումնասիրության և պատշաճ պրակտիկ կիրառության»,-նշեց պրոռեկտորը և մասնակիցներին հաջողություն մաղթեց: Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ԵԽ-ի կողմից համապատասխան հավաստագրեր, ինչը նրանց հնարավորություն կտա ԵԽ HELP հեռավար հարթակի շրջանակում հանդես գալու որպես դասընթացավարներ:

 

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը ևս ողջունեց մասնակիցներին և հաջողություն մաղթեց նրանց:

 

Մասնակիցները վերապատրաստման շրջանակում կծանոթանան ինչպես ծրագրի, այնպես էլ HELP հեռավար ուսուցման մեթոդոլոգիային, ՀՀ-ում կենսաբժշկության ոլորտում նոր զարգացումներին և մարտահրավերներին, «HELP-ը կենսաէթիկայի ոլորտում» դասընթացի