Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի չորրորդ համարը
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի հերթական համարը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Հանդեսում տեղ են գտել ինչպես հայ, այնպես էլ Ակադեմիայի՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Խորվաթիայի, Հունգարիայի գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հեղինակները միջազգային իրավունքի, հանրային իրավունքի, քրեական իրավունքի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, նաև մասնագիտական պատրաստման և վերապատրաստման շրջանակում քննության են առել արդիական մի շարք խնդրահարույց հարցեր:
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ՝ իր շուրջը համախմբելով մասնագիտական հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից: