ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննական օր Արդարադատության ակադեմիայում

11.12.2020

Դեկտեմբերի 11-ին Ակադեմիայում մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման առաջին հատվածին հաջորդող քննաշրջանը: Գրավոր քննություն է հանձնել դատախազի 32 թեկնածու:

 

Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8 ամիս է՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

 

Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 3 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: 

 

Քննությունն անցկացվել է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: