ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Շնորհավորանք դատախազության աշխատողի օրվա առթիվ

01.07.2020

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի դատախազության կազմավորման 102 ամյակի  առթիվ:

 

 

Հարգելի՛ պարոն Դավթյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի և դատախազության կազմավորման կապակցությամբ:

 

ՀՀ դատախազությունն օրենքի գերակայության ապահովման, օրինականության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության ամբողջական համակարգ է, որն արդեն մեկ դարից ավելի կատարում է իր առաքելությունը՝ պատվով և պատասխանատվության զգացումով, հանուն մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման:

 

Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը դատախազության հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում: Ուզում եմ վերահաստատել Ակադեմիայի պատրաստակամությունը փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

 

Կրկին շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, արգասաբեր աշխատանք և ամենայն բարիք: