ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Կայացավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը

24.06.2020

Հունիսի 23-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներից բացի ներկա էր նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Օրակարգի հաստատումից հետո Խորհուրդը քննարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2020 թվականի ուսուցման ծրագիրը: Ռեկտորը ներկայացրեց ուսուցման քննարկվող ծրագրի նախագծի առանձնահատկությունները և նշեց, որ նախագիծը պատրաստելիս հաշվի են առնվել ինչպես ներպետական, այնպես էլ օտարերկրյա ու միջազգային համապատասխան կառույցների ներկայացուցիչների առաջարկությունները:

 

Նախագծի վերաբերյալ Խորհրդի անդամները ևս առաջարկություններ ներկայացրին, ինչի քննարկումից և ընդունումից հետո Խորհուրդը հաստատեց վերոնշյալ ուսուցման ծրագիրը: