Լույս է տեսել Սերգեյ Առաքելյանի և Պետիկ Մկրտչյանի «Հանցագործությունների որակման հիմնախնդիրները» մենագրությունը
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի և Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանի «Հանցագործությունների որակման հիմնախնդիրները» մենագրությունը:
Մենագրությունում տեսական աղբյուրների, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատական ակտերի, ինչպես նաև ներպետական և արտասահմանյան երկրների դատական պրակտիկայի այլ նյութերի հիման վրա վերլուծվել են հանցագործությունների որակման հասկացությունը, նշանակությունը, սկզբունքները, փուլերը, կանոնները, հանցագործությունների որակման իրավաբանական հիմքը: Վեր են հանվել քրեական իրավունքի առանձին ինստիտուտների իրավադրույթների կիրառման որոշ հիմնախնդիրներ, ներկայացվել են քննարկվող ինստիտուտների հետագա կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:
Մենագրության բովանդակությունը, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի է Ակադեմիայի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝