ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում-քննարկում ՄԱԿ զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ

24.12.2019

Դեկտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՄԱԿ զարգացման ծրագրի փորձագետ Միոդրագ Պերիսիչին և հայաստանյան գրասենյակի մարդու իրավունքների և արդարադատության ծրագրի պատասխանատու Մարինա Մալխասյանին:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի գործունեության հանդեպ դրսևորած հետաքրքրության և դրական վերաբերմունքի համար, ինչպես նաև համատեղ արդյունավետ և օգտակար ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեց: Սերգեյ Առաքելյանն ընդգծեց միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը՝ այդ առումով շեշտելով համապատասխան գործընթացների արդյունավետ կազմակերպման գործում դրական փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը:

 

Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ այս օրերին Հայաստանում է ՄԱԿ զարգացման ծրագրի փորձագետների խումբը, որոնք պատրաստ են մասնագիտական խորհրդատվություն տրամադրել դատավորների և թեկնածուների գնահատման ընթացակարգերի հիման վրա էլեկտրոնային հարթակի ձևավորման վերաբերյալ, նաև Ակադեմիայի ուսուցման ծրագրում ՏՏ ոլորտին առնչվող դասընթացի մշակման և ներդրման գործում:

 

Հյուրերի հարցերին ի պատասխան՝ ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայում հեռաուսուցմանը, ՏՏ ոլորտի կիրառման հմտություններին վերաբերող դասընթացին, նաև Ակադեմիայի կողմից մշակման փուլում գտնվող խաղաֆիկացման դասընթացին առնչվող մանրամասներ:

 

Ռեկտորն առաջարկեց նոր դասընթաց մշակելուց առաջ ընտրել դասընթացավարների, անցկացնել վերապատրաստողների վերապատրաստում՝ որակյալ փորձագետների ներգրավմամբ:

 

Նախատեսվում է քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչել 2020 թվականին:

 

Հանդիպման ավարտին հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային և աշխատանքային պայմաններին: