ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի աշխատանքային այցը Արդարադատության ազգային ինստիտուտ

23.12.2019

Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի հրավերով՝ դեկտեմբերի 16-18-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատանքային այցով Քիշնևում էր: Այցի ընթացքում ռեկտորը ծանոթացել է ուսուցման գործընթացում սիմուլյացիոն մեթոդների կիրառմանը, առանձնահատկություններին, փորձի փոխանակման հնարավորություններին: «Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի փորձը՝ ուսուցման գործընթացում կրթական նոր ու արդյունավետ մեթոդների՝ մասնավորապես սիմուլյացիայի կիրառման առումով, բավական հետաքրքրական է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանի Արդարադատության ակադեմիայի համար»,-նշել է ռեկտորը:

 

Այցի շրջանակում Սերգեյ Առաքելյանը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի, Բարձրագույն դատախազական խորհրդի նախագահի և անդամների, Արդարադատության նախարարի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում և Մոլդովայում դատաիրավական բարեփոխումների ընթացքին և ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր:

 

Մոլդովայի պետական համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանը քննարկվել են բարձրագույն իրավաբանական կրթությանը, նաև գործընկերային հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր:

 

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ՝ առաջիկայում դրանք համատեղ իրականացնելու հեռանկարով: