ՄԱԿ զարգացման ծրագրի փորձագետների այցը Արդարադատության ակադեմիա
Դեկտեմբերի 18-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ զարգացման ծրագրի փորձագետներ Ժան Ժակ Գայը և Սրբուհի Հովհաննիսյանը: Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ:
ՄԱԿ զարգացման ծրագիրը Հայաստանում արդարադատության, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում տրամադրում է անհրաժեշտ օժանդակություն: Այդ նպատակով այս օրերին Հայաստանում է փորձագետների խումբ, որն աջակցություն ու մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում 2019-2023 թթ. դատական ու իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված դատավորների ու թեկնածուների գնահատման ընթացակարգերի, գործիքակազմի ու բարեվարքության նորմերի վրա հիմնված հոգեբանական թեստավորման էլեկտրոնային հարթակի ձևավորման վերաբերյալ:
Պրոռեկտորը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ուսուցման գործընթացին, ուսուցման ծրագրերին, դասընթացավարների ընտրությանը, միջազգային համագործակցությանը և այլն: