Վերապատրաստում Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների, դատախազների, քննիչների համար
Դեկտեմբերի 14-15-ին Ծաղկաձորում անցկացվեց դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստում՝ «Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց դեմ բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով: Այն կազմակերպվել էր Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) համագործակցության շրջանակում:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ակադեմիա-ԵԽ համագործակցությունը, նշեց, որ քննարկման թեման չափազանց արդիական է, և պատահական չէ, որ այդ թեմայով Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Պրոռեկտորն առանձնահատուկ ընդգծեց նշված թեմայով համատեղ մշակված առկա դասընթացի և ՀՀ օրենսդրությանն ադապտացված HELP առցանց դասընթացի կարևորությունը:
Վերապատրաստումն անցկացնում էին ԵԽ փորձագետ Լորի Մանը, Ակադեմիայի դասընթացավար Լուսինե Սարգսյանը, ովքեր մշակել են վերոնշյալ դասընթացը, ինչպես նաև Սիրանուշ Դավթյանը, ով ներկայացնում էր քննարկվող թեմայի հոգեբանական ասպեկտները: