ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանություն դատական ուսուցման միջոցով. լավագույն փորձը և չափորոշիչների բարելավում» միջազգային համաժողովին

12.12.2019

Դեկտեմբերի 9-10-ը Կիևում անցկացվեց «Մարդու իրավունքների պաշտպանություն դատական ուսուցման միջոցով. լավագույն փորձը և չափորոշիչների բարելավում» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Միջոցառումը կազմակերպել էր Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչությունը՝ Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի հետ համատեղ:

 

Մասնակցում էին մեկ տասնյակից ավելի երկրների համանման կառույցների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին իրենց երկրում իրավական ոլորտի ուսուցման՝ մասնավորապես դատավորների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները:

 

Անահիտ Մանասյանը համաժողովին ներկայացրել է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ դատավորների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման բնագավառում:

 

Համաժողովի ավարտին ընդունվել են ՄԻԵԿ իրացման, ՄԻԵԴ վճիռների կատարման առնչությամբ դատավորների ուսուցման բովանդակության և մեթոդաբանության վերաբերյալ Կիևի հանձնարարականները: